ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը AFP-ին փոխանցել է, որ վերջին օրերին «ռուսական ուժերը աստիճանաբար հեռանում են սահմանից»: Պաշտոնյան ասել է, որ ՈՒկրաինան պաշտոնապես չի տեղեկացվել ռուսական զորքերի հետքաշման մասին: Վերջին ամսում Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինվորներ էր տեղակայել ուկրաինական սահմանին: Սա տեղիք էր տվել մտածելու, որ Ղրիմի անեքսիայից հետո Ռուսաստանը կարող է ներխուժել ՈՒկրաինայի այլ տարածքներ: